Հրատապ թեմա Հայաստանում
Ինչպե՞ս ընտրել բժշկին
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարելի է ընտրել բժշկին», - հարցնում է Երեւանի բնակիչ Է. Հովհաննիսյանը։
Հարցին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը։
«Աշխարհի շատ երկրների նման, Հայաստանի Հանրապետությունը եւս որդեգրել է առողջապահության համակարգում առողջության առաջնային պահպանման օղակի գերակայությունը, որի հիմքում հիվանդությունների կանխարգելումը եւ վաղ շրջանում հայտնաբերումն է, որն իր հերթին երաշխավորում է հիվանդություններից առաջացած բարդությունների կանխումն ու բուժման արդյունավետությունը։
Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) կամ ամբուլատոր–պոլիկլինիկական օղակում իրականացվող ծառայությունները, սկսած 2006 թվականից մինչ օրս, անվճար են դարձել բնակչության խմբերի համար՝ ապահովելով բուժօգնության մատչելիությունը բնակչության բոլորի համար։ Հանրահայտ է, որ առաջնային օղակի մասնագետին ժամանակին դիմելու եւ գործընթացի ճիշտ կազմակերպման դեպքում առողջական խնդիրների 80 տոկոսը հնարավոր է լուծել առողջության առաջնային պահպանման օղակում, ինչը նպաստում է մարդկանց կյանքի որակի բարելավմանը։
Բնակչության համար ծառայության հասանելիության ապահովման նպատակով, ՀՀ կառավարության 2006թ. մարտի 30-ի թիվ 420-Ն որոշման եւ ՀՀ առողջապահության նախարարի 2007թ. հունվարի 18–ի թիվ 57-Ն հրամանի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում 2007-ի ապրիլի 1-ից սկսվել է ԱԱՊ բժշկի ընտրության եւ նրա մոտ բնակչության գրանցման գործընթացը։ Սահմանված կարգով, բնակիչն ինքն է իր հայեցողությամբ ընտրում իր տեղամասային թերապեւտին, երեխայի համար՝ մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին եւ գրանցվում նրա մոտ։ Երեխաների համար դա իրականացնում են ծնողները կամ օրինական ներկայացուցիչները (խնամակալը, որդեգրողը)։
Գործընթացը շարունակական է, եւ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել իր ազատ ընտրության իրավունքից։ 2010 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ՝ հանրապետության բնակչության 87 տոկոսն ընտրել է իր բժշկին։ Մինչ այդ տեղամասային-տարածքային սկզբունքով որոշակի հասցեում պաշտոնապես գրանցված քաղաքացին անվճար կարող էր սպասարկվել միայն տվյալ բնակավայրի տարածքային պոլիկլինիկայից՝ տեղամասային բժշկի մոտ կցագրման սկզբունքով։ Նոր համակարգը հնարավորություն է ընձեռում կատարել բժշկի փոփոխություն՝ ինչպես տվյալ պոլիկլինիկայի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս։ Դա կարեւոր է հատկապես այն առումով, որ հաճախ փաստացի բնակության եւ պաշտոնական գրանցման վայրերը կարող են չհամընկնել։ Օրինակ՝ ՀՀ մարզի գրանցում ունեցող քաղաքացին կարող է բնակվել Երեւանում կամ գրանցված լինել Երեւանի մի թաղամասում, բայց փաստացի բնակվել մեկ ուրիշում։ Անշուշտ, բժշկի ընտրության եւ նրա մոտ գրանցվելու խնդրում կարեւորվում է պետության կողմից բնակչի համար նախատեսված ամբուլատոր պոլիկլինիկական «Հիմնական ծառայությունների փաթեթի» ողջ ծավալի ապահովումը, ուստի, եթե քաղաքացին ցանկանում է իր բժշկին ընտրել այն բուժհաստատությունից, որը տարածքային առումով հեռու է եւ չի կարող ապահովել այն (օրինակ՝ տնային կանչերը), նման գրանցումը նպատակահարմար չէ։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի պաշտոնապես ընտրել, գրանցվել եւ պետական ֆինանսավորմամբ ծառայություններից օգտվել առողջության առաջնային պահպանման միայն մեկ բժշկի մոտ՝ մեծահասակների համար՝ տեղամասային թերապեւտի կամ ընտանեկան բժշկի, իսկ երեխայի համար՝ տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի։ Կրկնակի գրանցումը հաստատված կարգի խախտում է եւ այն հեշտությամբ հայտնաբերվում է ավտոմատացված համակարգի օգնությամբ։ Նման դեպքում բնակիչը չի համարվում գրանցված եւ չի օգտվում պոլիկլինիկական անվճար ծառայություններից։ Ճիշտ է, սկզբնական շրջանում ինչ-ինչ նկատառումներով փորձեր էին արվում գրանցվել մեկից ավելի բժշկի մոտ, սակայն ներկայումս նման դեպքերը չափազանց հազվադեպ են։
Փաստորեն, ավելի քան երեք տարի է, ինչ բնակիչը կարող է ընտրել այն բժշկին, ում վստահում է՝ իր փաստացի բնակության վայրին եւ իր համար գերադասելի պոլիկլինիկայում։ Նաեւ հնարավորություն ունի ընտրել մեկ այլ բժշկի եւ գրանցվել նրա մոտ, սակայն դրա համար նախ պետք է դուրս գա նախկին բժշկի մոտ գրանցումից», - տեղեկացնում է Ռուզաննա Յուզբաշյանը։
Որքա՞ն ժամանակ անց կարող է բնակիչը փոխել իր բժշկին եւ ինչպե՞ս. այս հարցերի պատասխանը՝ հաջորդիվ։
17.01.2011 Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ